«ՔՊ-ական լավատեղյակ աղբյուրների համաձայն` Փաշինյան Նիկոլը «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված աղմուկը որոշել է «ջրել»` կառավարությունում «ռակիրովկաներ» անելով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե ականջալուր է ցանկացած դժգոհության։
«Իրավունք» թերթը գրում է. Ըստ նույն աղբյուրների` շուտով գահընկեց կարվի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրան փոխարինելու կգա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, ով ՔՊ ավագանու անդամ է, եւ որ ամենակարեւորն է՝ գոնե, իրոք, բժիշկ է ու տիրապետում է ոլորտին։
ՔՊ-ականներից շատերն էլ՝ ճանաչող-չճանաչող, դրական են արտահայտվել՝ ասելով. «Մենակ թե, Անոյից պրծնենք»։
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր