Շատերը, բնականաբար, իրենց նյութական վիճակը բարելավելու համար՝ տարբեր բիզնեսներին ձեռք գցելու, Հայաստանում եւ արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու եւ կյանքի այլ բարիքներից օգտվելու համար: Բայց մարդը բարդ էակ է, եւ ինքնահաստատման զուտ նյութական ձեւը նրան չի կարող բավարարել:
Նրանք կարիք ունեն ամեն օր ապացուցելու, որ իրենք ինչ-որ բանի են հասել բացառապես իրենց աներեւակայելի տաղանդների եւ այլ չտեսնված արժանիքների պատճառով: Ոչ թե քծնելու եւ մանր խարդավանքների շնորհիվ: Իսկ դրա համար անհրաժեշտ է անընդհատ «վերխ հավաքել» որեւէ մեկի վրա: Ապացուցել, որ իրենք ընտրյալ են եւ գրեթե օծյալ, իսկ մենք՝ մնացածներս, լավագույն դեպքում՝ «Օփել քշող համբալներ»:
Ինչի մասին է երազում ստրուկը; Սովորաբար, այդ հարցին իր պատասխան, մարդիկ պատասխանում են՝ «ստրուկը երազում է ազատություն մասին»: Դա սխալ պատասխան է: Եթե մարդը ստիպված է ստորանալ (իսկ առանց ստորանալու Հայաստանում հնարավոր չէ լինել իշխանական պատգամավոր կամ բարձրաստիճան պաշտոնյա, որովհետեւ մեր երկրում փաստացի միապետություն է), ապա, որպես փոխհատուցում, նա ձգտում է ստորացնել, վիրավորել բոլորին, ում հնարավորություն ունի:
Եվ նա կարծում է նաեւ, որ հնարավորությունից բացի, իրավունք էլ ունի, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, պատրանք ունի, թե իր դիրքին է արժանացել Աստծո կողմից տրված շնորհների պատճառով: «Հաբռգածության» բարձր մակարդակը ես նաեւ վերոնշյալում եմ տեսնում, ոչ միայն ցածր կուլտուրայի եւ ընտանեկան վատ դաստիարակության մեջ:
Լակմուսի թուղթն այստեղ լրագրողների հանդեպ վերաբերմունքն է, որը չի փոխվել այս 34 տարիների ընթացքում: Լրագրողների հետ լկտիավարի շփվելը հենց այն ագրեսիան է, այն ինքնահաստատման մարմաջը, որով իշխանավորները փորձում են քողարկել իրենց թերարժեքության բարդույթը: Խորհուրդ գործընկերներիս:
Արձագանքե՞լ, թե՞ չարձագանքել լպիրշ իշխանավորների պահվածքին, իհարկե, ձեր գործն է: Կարեւոր է, որ նրանց ասածները պետք չէ չափից դուրս լուրջ ընդունել: Արդեն ներկայացրեցի, թե ինչու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
2026-ը նման չի լինելու 2021-ին
«Մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար». Մարդիկ կան, որ դրան հավատում են
Եթե չկան բացարձակ արժեքներ, մնում է «երջանկության ձգտումը»