Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, ՀՀ սեփականությունն է դարձել Երեւանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասը` 29 միլիոն դրամ արժողությամբ։ Սա «հատիկ առ հատիկի» շրջանակներում հերթական ակցիան է:
«Հրապարակ» գրում է․ Հետաքրքրվեցինք, թե սա ինչ հողամաս է, ով է հաշտության գնացել իշխանությունների հետ` կամովին հանձնելով գույքը։ Պարզվեց՝ խոսքն ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։ Ղազարյանն այն մոտ մեկ տասնյակ անձանցից է, որ հաշտության գնաց իշխանությունների հետ եւ վերադարձրեց այն, ինչ դատարանի միջոցով դատախազությունն ուզում էր բռնագանձել։
Չսպասելով դատարանի որոշմանը, Վաչագան Ղազարյանը տարածքը հանձնել է պետությանը։ Ի դեպ, այս հողակտորի մասին դեռեւս 3 տարի առաջ էր Գլխավոր դատախազությունը հայտարարել, որ պատրաստվում է Վ. Ղազարյանից բռնագանձել` ի թիվս այլ գույքերի եւ խոշոր գումարի:
Բաց մի թողեք
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան
ՔՊ-ն վարչական տույժի է ենթարկվել՝ օրենքը խախտելու համար. որքա՞ն է վճարել Փաշինյանի հավատարիմը
Քննչականից գողացված 590 հազար դոլարից 11 հազարն այդպես էլ չհայտնաբերվեց