Մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել` պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։
Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։
«Ժողովուրդ» օրաթերթը խիստ ուշագրավ տեղեկություն ստացավ այս քննության վերաբերյալ. պարզվում է` գազալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել են, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը ոչնչացրել են միտումնավոր, և չի բացառվում, որ հենց կրիչի փնտրտուքով են մտել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն` խուզարկության։
Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ծննդյան օրը, ու նա ընտանիքի հետ այդ ժամանակ եղել է Վրաստանում, և դեպքի մասին իմանալով՝ շտապել են Հայաստան։
Սպանություն կատարող անձին` Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, իրավապահները դեռ փնտրում են»:
Բաց մի թողեք
Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր, թե՝ մշտական կկառավարի ՀԷՑ-ը
Ո՞րն է հարցի լուծումը կամ ինչպե՞ս վերացնենք Թումանյանի բացահայտած փչացածությունը
Ուսուցիչները պահանջում են վերանայել թեսթերի կառուցվածքը, կրճատել պնդումների փունջը