Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաեւ ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը:
«Հրապարակ» գրում է․ Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում՝ դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։
ՔՊ-ում «իրական Հայաստանի» դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել:
Դրա մեջ հստակ ուղերձ են տեսել, թե Փաշինյանը հրահանգում է մոռանալ կատարվածը, հաշտվել կորուսյալ երկրի իրողության հետ, որպեսզի կարողանա իր դեմագոգիկ գաղափարները քարոզել։ Ի դեպ, հավանաբար, այս բողոքի ձայնը հասել է վարչապետին, վերջին շրջանում նա ծննդյան նվերներ գրեթե չի անում։






Բաց մի թողեք
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ
«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»