19/04/2025

Իլոն Մասկի ու Դոնալդ Թրամփի բարեկամության մասին

Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Վաշինգտոնի շրջանային դատարանը պարտավորեցրել է գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկի կողմից ղեկավարվող ԱՄՆ Դաշնային կառավարության արդյունավետությունը հսկող դեպարտամենտի՝ DOGE-ի աշխատակիցներին հրապարակել տվյալներ իրենց գործունեության մասին։

Դատարանն ընդգծել է, որ DOGE-ի աշխատակիցներն իրենց գործողություններն արել են գաղտնիության պայմաններում, ինչը թույլատրելի չէ։

Դատարանը նշել է, որ Մասկի կողմից ղեկավարվող գերատեսչության վրա եւս գործում է տեղեկատվության ազատության մասին ամերիկյան դաշնային օրենսդրությունը։ Հիշեցնենք, որ DOGE-ը կոչված է ամերիկյան դաշնային բյուջեի ծախսերի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերել են վատնումներ ու չարաշահումներ եւ հասնել ոն նրան, որ պետական ծախսերը կրճատվեն երկու տրիլիոն դոլարով։

The New York Times պարբերականը գրում է, որ գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը կարող է բավականին շատ օգուտ ստանալ Մասկի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարեկամությունից։

Մասնավորապես, SpaceX-ը մտադիր է առաջիկայում բազմամիլիարդանոց պայմանագրեր կնքել դաշնային կառավարության հետ։ Խոսքը վերաբերում է կոմերցիոն տիեզերական ծառայությունների մատուցմանը, որոնց հարցում նախագահ Թրամփը նախապատվություն է տալիս Մասկի ընկերությանը։

Խոսքը շատ լայն ոլորտի մասին է՝ սկսած արբանյակների արտադրությունից մինչեւ կապի միջոցներ, որոնցում SpaceX –ն ունի առաջատար դիրքեր։ Պարբերականը նշում է, որ չորս կոնկրետ նախագծերի գծով արդեն Մասկի ընկերությանն է տրվելու նախապատվությունը։ Խոսքը հրթիռների արձակման համար նախատեսված նոր հարթակների շինարարության, պետական տիեզերակայանների՝ ավելի հաճախ օգտագործման մասին է։

Պարբերականը նշում է, որ իրականում ոչ ոք չի իմանա, թե եթե կառավարական տենդերներում շահի SpaceX-ը, արդյոք դա իսկական հաղթանակ է, թե ոչ, քանի որ բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում էին «շահերի բախման» հետ կապված հարցերով, կամ զրկվել են իրենց ղեկավարներից, կամ՝ ֆինանսավորումից։

Translate »