Վրաստանում նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրած «Ազգային միասնական շարժում» կուսակցության եւ վերջինիս հետ կապված քաղաքական ուժերի գործունեությունը համարվել է ոչ սահմանադրական եւ նրանք այլեւս չեն կարողանա մասնակցել ընտրություններին։
Այս մասին հայտարարել է վրացական իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» Գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն. «Ակնհայտ է արդեն այս փուլից, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունը ամուր իրավական հիմք է տալիս, որպեսզի այդ կուսակցությունները ճանաչվեն ոչ սահմանադրական։ Եւ ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը կկայացնի օբյեկտիվ որոշում։ Կոլեկտիվ Ազգային շարժումը /ընդհանրացված ընդդիմությունը/ չի կարողանա մասնակցել ընտրություններին թե տեղական ինքնակառավարման թե այլ մակարդակներում մեր երկրում»։

Բաց մի թողեք
Նախկին նախարարը հրաժարվել է մանդատից
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»