«44-օրյա պատերազմից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է: Սակայն թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին այդ տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին:
Ներկայացուցչությունն այն ժամանակ իսկապես շարունակել է գործել, սակայն վերջերս, այնուամենայնիվ, այն փակվել է»:
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն էլ իր էջում գրել է․ «Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը փակելը սպասելի էր։ Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացուցչություն, ինչը մեծ գումարների հարց չէ։ Վստահ եմ, որ մոսկվայաբնակ մեր հայրենակիցները չեն զլանա, ուղղակի տեղում համակարգող է պետք։ Թերևս, դա կարող է լինել նախկին ներկայացուցչության պատասխանատուն:

Բաց մի թողեք
Ալիևը Ալեն Սիմոնյանի դիտողությունը կընդունի՞, կվերանայի՞ իր վարքը, հազիվ թե
ՔՊ-ի դուռն ու լուսամուտը
Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է. Մուրադ Օնայ. Լուսանկար