Վաղը Գյումրիում վճռորոշ ընտրություններ են, որոնք կարող են կա՛մ դառնալ գործող իշխանության վախճանի սկիզբը, կա՛մ սկիզբ դնել նոր ռեպրեսիաների։ Ընտրություններից ոչ պակաս կարեւոր են հետընտրական զարգացումները։
«Հրապարակ» գրում է․ 2 թեկնածու՝ Վարդան Ղուկասյանն ու Կարեն Սիմոնյանը, քարոզչության վերջին օրը հայտարարեցին, որ սատարելու են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին, կանխելով Փաշինյանի իշխանության վերարտադրությունը հայրաքաղաքում։
Բայց ընդդիմության իրական կոնսոլիդացիան հնարավոր կդառնա, եթե Մարտուն Գրիգորյանը եւ Ռուբեն Մխիթարյանը եւս նման դիրքորոշմամբ հանդես գան։ Գյումրու արդյունքներին սրտատրոփ սպասում է ողջ երկիրը:
Այն կարող է կայծ դառնալ համապետական հակաիշխանական գործընթացների համար։
Բաց մի թողեք
Բարձր պաշտոնիայի կենսագրությունն ավարտվում է 2013 թվականին, սա է Փաշինյանի կադրերի դարբնոցը․ Լուսանկար
ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․ Լուսանկար
Ադրբեջանը Խնածախում անասուններ ու տներ է վնասում