Գյումրիում ձերբակալվել են «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս տեղեկատվությանն ի պատասխան հայտնեցին, որ ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
Նշենք՝ հրապարակումների համաձայն, «Չոռնի Անոն» ու մի շարք անձինք ընտրակաշառք են բաժանել:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը ավելի վաղ հայտնել էր, թե քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, իբր, բռնի ուժով առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ առևանգման մասին որևէ հաղորդում կամ փաստ չկա:

Բաց մի թողեք
Հրատապ լուր։ Աթենքի կենտրոնում մի քանի կրակոցներից հետո հրաձիգը փախուստի մեջ է
Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. Լուսանկար
Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ