Ընտրություները գնահատում եմ բավականին լավ, որովհետեւ բավականին լավ ներկայացուցչություն է ապահովվել, ընտրողները համեմատաբար ակտիվություն են դրսեւորել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Գյումրիում կայացած ավագանու ընտրություններին:
«Գյումրեցիներն իրենց ընտրությունը կատարել են: Ինչ մնում է հավանական ելքերին, ամենահավանական ելքերից մեկն այն է, որ ենթադրում եմ, որ ՔՊ-ն կմիանա Մարտուն Գրիգորյանին, եւ քաղաքապետը կլինի Մարտուն Գրիգորյանը:
Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը