Երևանի կենտրոնում ադրբեջանցի բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են, ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Մարտի 25-ին համացանցում տեսանյութ էր տարածվել։ Դրանում երևում էր, որ ադրբեջանցի երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է։ Նա ասել էր, թե ինքը «պատմական քաղաքում» է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):


Բաց մի թողեք
Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից
Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ
Օնլայն «կոնֆերանս հավաքներ», «օրենքով գողեր»․ ինչով է զբաղվել տնային կալանքում գտնվող վանաձորցին