Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է ապազգային մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի․ վարչապետ
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Վարդապետյան