19/04/2025

«Գնդակը Հայաստանի դաշտում է, Խաղաղության պայմնագիրը կնքելու պայմանները». Ալիև

«Այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է, այն բաղկացած է 17 կետերից։ Ադրբեջանն այստեղ ոչ մի լրացուցիչ պայման չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նորություն չեն։ Մենք արդեն վաղուց ենք այդ պայմաններն առաջադրում, բայց մինչ այժմ Հայաստանից որևէ լուրջ պատասխան չենք ստացել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կրկին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և ՀՀ Սամանադրության փոփոխությանը:

«Հայաստանի Սահմանադրության մեջ հղում կա Հայաստանի Անկախության ակտին։ Դա սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Իսկ այնտեղ դրույթ կա Ադրբեջանի «օրինական, պատմական տարածքը Հայաստանին միացնելու մասին», ինչը համարվում է «բացահայտ տարածքային պահանջ» մեր դեմ: Ուստի Հայաստանի Սահմանադրությունից այս դրույթը հանելը մեր «լեգիտիմ» պահանջն է»,- ասել է նա։

Ալիևի խոսքով՝ այս երկու պայմանների կատարումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրմանը ոչինչ չի խոչընդոտի. «Ինչպես ասվում է, գնդակը Հայաստանի դաշտում է: Եթե Հայաստանն իսկապես ուզում է ստորագրել խաղաղության պայմանագիր, պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու «լեգիտիմ» պայմանները»:

Խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 պարբերությունից, Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։

Այս մասին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ իրենց պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։

«Այս պայմանները մենք վաղուց ենք առաջ քաշում, բայց Հայաստանից դեռևս որևէ լուրջ արձագանք չենք ստացել։

Ինչից են դրանք բաղկացած: Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որը հղում է պարունակում Հայաստանի անկախության ակտին, այն Սահմանադրության անբաժանելի մասն է, և այնտեղ դրույթ կա Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը Հայաստանին միացնելու մասին, որը համարվում է բաց տարածքային պահանջ մեր դեմ:

Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է, եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղ պայմանագիր ստորագրել, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները»- հայտարարել է Ալիևը:

Translate »