Հայաստանում ԵՄ առաքելությունը նշել է 5000-րդ պարեկությունը:
«Հայաստանում Եվրոպական Միության առաքելությունն այսօր հպարտությամբ նշում է կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մենք ավարտել ենք մեր 5000-րդ պարեկությունը: Մեր հանձնառությունն է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Շնորհակալ ենք մեզ վստահելու համար»,- ասվում է առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) այսօր նշում է կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր 5000-րդ պարեկությունը:
«EUMA-ն այսօր հպարտությամբ նշում է մի կարևոր իրադարձություն՝ առաքելության հիմնադրումից ի վեր մեր 5000-րդ պարեկությունը: Տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու մեր հանձնառությունը մնում է անսասան։ Շնորհակալ ենք մեր հանդեպ Հայաստանի վստահության համար»,- գրված է առաքելության X-ի էջում։
ԵՄ առաքելությունը Հայաստանում (EUMA) մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 20-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմամբ: Առաքելության առջև խնդիր է դրված հետևել ու զեկուցել իրավիճակի մասին տեղերում՝ նպաստելով հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը, հնարավորինս աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը:
EUMA-ն տեղակայված է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում, գլխամասային գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, վեց հենակետը՝ Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Կապանում, Գորիսում և Իջևանում, կապի գրասենյակ ունի նաև Երևանում:
Բաց մի թողեք
Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր. Լուսանկար
Աստանայի կողմնորոշումը Մոսկվայի համար չափազանց կարևոր է, այս հարաբերություններում որտեղ է Հայաստանը
Փարիզում կարևոր հանդիպում՝ Հայաստանի մասին, թե՝ ․․․ ընդհակառակը