24/04/2025

Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը … ՌԴ դեսպան Կոպիրկինը սպառնում է Հայաստանին

Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա քաղաքական դիմակայության շարունակությունն է և դրա ուղիղ հետևանքը:

Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը. «Նապոլեոնին և Հիտլերին նմանակողները տարված են նախորդ պարտությունների համար ռևանշի հասնելու գաղափարով և ակներև է, որ ներկայիս պատերազմի գլխավոր հրահրողները եվրոպական պետություններն են՝ նախևառաջ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք, ըստ ամենայնի չեն սերտել անցյալի դասերը»:

Կոպիրկինի խոսքով՝ «2014-ին Արևմուտքն իր իսկ կազմակերպած պետական հեղաշրջման արդյունքում Ուկրաինայում իշխանության է բերել հակաժողովրդական, նեոնացիստական ռեժիմ, որի նպատակն է ՌԴ-ի դեմ պայքարը»:

«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը ճակատագրի բերմամբ հայտնվելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին և Արևմուտքին թույլ կտա իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրագործման գործիքի», – եզրափակել է ՌԴ դեսպանը: