Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22:30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ պարզվել է՝ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը քույրը կանխել է:
Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Բաց մի թողեք
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի մեկնած բուժաշխատողների վրա. տուժել է վարորդը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել է կրակոց. Լուսանկար
Առեղծվածային դեպք՝ Երևանում. 150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան