Հայաստանի մշակութային ներուժը շարունակում է նվաճել միջազգային բեմերը։ Այդպիսի մի կարևոր իրադարձություն էր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ներկայացված «Իկոնա» բալետը, որը ոչ միայն արվեստի նոր խոսք է, այլև հայկական մշակութային ժառանգության տարածման կարևոր քայլ։
«Իկոնա» բալետը հանդիսատեսին ներկայացվել է Ռուսաստանում՝ ստանալով բարձր գնահատականներ ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ արվեստասերների կողմից։ Ներկայացման խորեոգրաֆիան և լիբրետոն հեղինակել է Ռիմա Պիպոյանը, իսկ երաժշտությունը՝ Սերգեյ Ումրոյանը։

Բալետի հաջողության գաղտնիքը թաքնված է իր բազմաշերտ մոտեցման մեջ։
«Իկոնան» մեզ համար միայն բալետ չէ, այլև արվեստի ընկալման նոր միջոց», – ասում է Սերգեյ Ումրոյանը։
«Իմ նպատակն էր ստեղծել ներկայացում, որտեղ շարժումը խոսում է և ստիպում մտածել, վերապրել, անդրադառնում է մարդու ներաշխարհի բազմաշերտ կողմերին և հարաբերություններին», – հավելում է Ռիմա Պիպոյանը։

Զգեստների հեղինակ Իրինա Շապոշնիկովան մեծ նվիրումով է մոտեցել աշխատանքին՝ կարևորելով բեմադրիչի յուրաքանչյուր միտք։ Իսկ պարողները փայլուն են կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։
Հայ ժամանակակից արվեստի համար սա մեծ նվաճում է, որը ապացուցում է, որ մեր արվեստագետները միջազգային բեմում ունեն մեծ ասելիք։ «Իկոնա» բալետի առաջիկա ներկայացումները կկայանան Մոսկվայում՝ ապրիլի 14-ին և 15-ին։


Բաց մի թողեք
Այն հեռավոր գիշերը, որ երբեք չի ավարտվում … Այսօր Վիլիամ Սարոյանի ծննդյան օրն է
Լույսերի և մուգ ծաղիկների միջև. Հայկ Մելիքյանի հանդիպումը Ալեքսանդր Սկրյաբինի երաժշտական տիեզերքի հետ
Թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից. Լուսանկար