Ապրիլի 18-ին քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։
Այդ առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով»:
Բաց մի թողեք
«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են
Կաշառքի մեղադրանքները չի ընդունում, կալանքից ազատվել է, գնացել աշխատանքի ու ազատման դիմում գրել
Ցեղասպանության զոհերի հիշատակը մանիպուլացնողի որ տեղին պետք ա լինի գիտությունը. Ղազարյան