Իրանագետ Վարդան Ոսկանյանը լուսանկար է հրապարակել ու գրել․
Սա 936թ. Սյունիքի գահերեց իշխան Սմբատի հիմնած Հերմոնի վանքն է։
Հայկական հզոր քաղաքակրթության նմուշներից մեկն այնտեղ, որտեղ մեր սրբազան հողի հայաթափումից հետո, մոտ 200-250 տարի առաջ հաստատվել էին վաչկատուն ցեղեր՝ իրենցից հետո չթողնելով նույնիսկ չնչին քաղաքակրթական հետք։
Հայաստանը հայկական քաղաքակրթության հզորագույն կենտրոն է՝ շատ նման այս վանքին՝ ավերված և խոնարհված, սակայն ոչ երբեք ծնկած ու հանձնվող, այլ մշտապես վեհ և արժանապատիվ։
Մեր համազգային պարտքն է վերանորոգել մեր սրբազան երկիրը և, ի վերջո, հաստատել այս քաղաքակրթությանն արժանի նաև ռազմաքաղաքական գերակայություն բարբարոսների նկատմամբ։
#հավերժականՀայաստանը
Բաց մի թողեք
«Փորացավը» մեկն է՝ իշխանությանը «մի երկու բերան ավել» «ուրացող» ասել, ուրիշ ոչինչ
Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով
Իրանում ողբերգության առումով կա իսկապես շատ ուշագրավ մի «կնիք»․ Հակոբ Բադալյան