ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Բաց մի թողեք
Չինաստանի սպառնալիքը մեծացնում է ԵՄ արդյունաբերական քաղաքականության աջակցությունը
Հեյ ԵՄ, ChatGPT-ի նոր կանոնները չեն տարածվում չաթի վրա
Հայաստանի բանկային ռիսկերը․ Իրանի ճգնաժամը Հայաստանի համար այլևս միայն արտաքին քաղաքական խնդիր չէ