Ստեփանակերտում Ադրբեջանը կազմակերպել է միջազգային քաղաքական ֆորում։
Միջոցառումը կրում է «Դեպի նոր աշխարհակարգ» խորագիրը և անցկացվում է Արցախի պետական համալսարանի տարածքում, որն այժմ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերանվանվել է «Ղարաբաղի համալսարան»։
Ֆորումին, ըստ հրապարակված տվյալների, մասնակցում են ավելի քան 80 մասնակից՝ տարբեր երկրների փորձագետներ, վերլուծաբաններ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 44 երկրից։


Բաց մի թողեք
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում