26/04/2025

ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Լուսանկար

ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեսանյութի միջոցով ցուցադրելով այն:

«Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են՝ իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:

Վստահ եմ՝ շուտով այս ճեմուղին կունենա բոլոր 27 երկրների կողմից նվիրաբերված դրոշները՝ իրենց ղեկավարների ստորագրություններով»,- գրել է Սիմոնյանը: