Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հայտնել է, որ 6 ամսվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարան է այեցելել 55 հազար 837 մարդ՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանում։
«Անկախության շրջանի թերևս ամենաայցելված ցուցադրությունը կարող ենք համարել։ Ամենակարևորը՝ այն կազմակերպվել է ոչ տուրիստական սեզոնին՝ սեզնոին՝ աշնան, ձմռան ամիսներին, երբ թանգարանները սովորաբար ավելի քիչ այցելու են ունենում։ Այս այցելությամբ թանգարանն ավելի կենդանի դարձավ»,- նշել է նա:
Բաց մի թողեք
Անշարժ գույք Ֆրանսիայում, 14 մլն եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալը
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում … Հասմիկ Պապյան․ Լուսանկար
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը. Լուսանկար