Անթալիայում կայացել է Էրդողան-Ալիև երկկողմ հանդիպումը:
Թուրքիայի նախագահի վարչակազմի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին:
Նա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ և ընդգծել, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության «ճարտարապետ» և ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ