Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը ցույց տվեց երկու կողմերի քաղաքական կամքի առկայությունը։ Այս մասին հայտնում է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Դեռևս վաղ է որևէ կոնկրետ եզրակացություն անելը, սակայն կողմերի հայտարարությունները ցույց են տալիս դրական վերաբերմունք և անհրաժեշտ քաղաքական կամքի առկայություն»,- ասել է դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ըստ դիվանագետի, կողմերը հավելեցին, որ արձանագրել են դրական վերաբերմունք և արդյունքի հասնելու ցանկություն։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևի խոսքով՝ հանդիպումները նպաստել են երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի նորմալացմանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Ստամբուլում ավարտվեցին ամերիկյան և ռուսական պատվիրակությունների երկրորդ բանակցությունները՝ նվիրված երկկողմ հարաբերությունների բարելավմանը, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների բանկային ծառայություններին և օդային հաղորդակցության վերականգնմանը։
Ռուսաստանը ներկայացրել է Ալեքսանդր Դարչիևը, ով նշել է, որ հանդիպումների հիմնական նպատակը անցյալի հարաբերությունների «թունավոր ժառանգության» հաղթահարումն ու երկրների միջև կապերի վերականգնումն է։
Ամերիկյան կողմը ներկայացրել է Թրամփի հատուկ բանագնած Սթիվ Ուիտկոֆը:

Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ