ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին, երեկ տեղի է ունեցել տեղափոխման գործընթացը։
Այն ինքնաթիռով, որով Ասիլյանը տեղափոխվել է Հայաստան, մեր ընթերցողներից մեկը եւս Հայաստան մեկնելիս է է եղել։ Մեզ պատմեց, որ ռուսների իրավապահների մի գունդ նրան ձեռնաշղթաներով նստեցրել է ինքնաթիռ, մեծ աժիոտաժ է եղել․ «Չեք պատկերացնի՝ ինչ էր կատարվում, ձեռնաշղթաներով ուղարկեցին»,-պատմեց ականատեսը՝ զուգահեռ անցկացնլով, որ նախկիների հետ կապվող հետախուզման մեջ գտնվող անձանց չեն արտահանձնում, որոնց դեմ քրեական գործեր կան Հայաստանում, իսկ ահա ուղնուծուծով ՔՊ-ականին երեկ ուղարկել են Հայաստան։
Նշենք, որ Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այդ հոդվածը ենթադրում է կաշառք ստանալ, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցություն շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։
Այս հոդվածով սահմանվում է պատիժ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։ ՌԴ իրավապահները հայ գործընկերներին 2024-ի սեպտեմբերին տեղեկացրել էին, որ հետախուզման մեջ գտնվող Ասիլյանը Ռուսաստանում է։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել էր 2024-ի մայիսի 31-ին։
Բաց մի թողեք
Անի Խաչատրյանը տղա զավակ է ունեցել
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել. Լուսանկար
Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ն ու 2 մեքենա. բոլոր տnւժածները երեխաներ են. Լուսանկար