Ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած քաղաքացու են տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Արա Շ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով «մարմնի բազմակի վնասվածքներով» ախտորոշմամբ ծանր առողջական վիճակով։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Բաց մի թողեք
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա
Գնդապետն ազատվել է նաեւ տնային կալանքից. Լուսանկար
Նախկին հրամանատարը «Մարտի 1»-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել․ դատախազությունը նոր մեղադրյալ է գտել. Լուսանկար