22/10/2026

EU – Armenia

«Եթե Հայաստանն ընտրի եվրոպական ուղին, բավականին ցավոտ գործընթաց կլինի Հայաստանի բնակչության համար». Գալուզին

ԵթեՀայաստանը գնա եվրոպական ընտրության ուղով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք Երևանն այժմ ունի ԵԱՏՄ-ի գծով իր գործընկերների հետ։ Դա, հավանաբար, կլինի բավականին ցավոտ գործընթաց, այդ թվում՝ ցավոք, բնակչության համար։

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը անցյալ տարի կազմել է մոտ 12 միլիարդ դոլար՝ ցույց տալով զգալի աճ. «Մենք չունենք և չենք կարող ունենալ որևէ ծրագիր՝ ոտնահարելու Հայաստանի շահերը։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ, ինչպես Վրաստանի հետ, կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունը, Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակը, որի 80 ամյակը, հուսով եմ, միասին կնշենք մայիսի 9-ին»։

ՌԴ ԱԳ փոխնախարարը դարձյալ հիշեցրել է, որ միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը անհնար է. «Ուստի մեր հայ գործընկերները, հավանաբար, որոշ պահի ստիպված կլինեն կողմնորոշվել, թե որ ուղղությամբ են շարժվում՝ դեպի Եվրամիությանը ինտեգրում, թե՞ եվրասիական ինտեգրմանը շարունակական մասնակցություն ԵԱՏՄ-ի միջոցով։ Այս անդամակցությունը ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը»։

Նա նշել է, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ուղով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք Երևանն այժմ ունի ԵԱՏՄ-ի գծով իր գործընկերների հետ։

«Դա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում՝ ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունը կբացատրի իր բնակչությանը, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով և ինչ կարող է իրականում ձեռք բերել Եվրամիությանը անդամակցությունից։

Պաշտոնական Երևանում, հուսով եմ, նրանք տեսնում են այս իրավիճակը և համապատասխանաբար գնահատում այն։ Առայժմ Հայաստանը դուրս չի եկել Եվրասիական տնտեսական միության որևէ կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024 թվականին, այնպես որ մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչները նաև ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին, բոլոր փորձագիտական ​​​​հանդիպումներին»: