Սահմանադրական դատարանը վերսկսել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը և տասն օրից ավելի է՝ գտնվում է խորհրդակցական սենյակում:
«Փաստը» երեկ դիմեց ՍԴ հանրային կապերի բաժին՝ տեղեկանալու՝ կա՞ն տեղեկություններ, թե ե՞րբ կհրապարակվի որոշումը: Մեզ տեղեկացրեցին, որ դեռևս նորություն չկա, և հստակ ժամկետ նշել չեն կարող, երբ որոշումը պատրաստ լինի, կհրապարակվի ՍԴ պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ 2020 թվականին, երբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը, ոլորտի բոլոր մասնագետները պնդում էին, որ այն ընդունվել է միջազգային փորձում առկա պահանջների ակնհայտ ու կոպիտ խախտմամբ: Չնայած նման կարևոր օրենքները, նախքան ընդունումը, համաձայն միջազգային փորձի, նախ փոխանցվում են Վենետիկի հանձնաժողով՝ հեղինակավոր այդ կառույցի կարծիքը ստանալու համար, բայց օրվա իշխանությունները խուսափել էին դրանից և չէին ուղարկել օրենքի նախագիծն այդ մարմին:
Երբ օրենքը սկսեց կիրառվել, ակնհայտ դարձավ, որ բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում՝ այն չի վերաբերում զուտ նախկին պաշտոնյաներին, այլ ցանկացած անձի, նույնիսկ գործարարների: Ավելին, այդ բռնագանձվող միջոցները ոչ թե փոխանցվում էին ժողովրդին, այլ պարզապես ուրիշ գործարարների տնօրինման տակ էին հայտնվում:
Որոշ ժամանակ անց այս օրենքի հարցն առկախվել էր Սահմանադրական դատարանում։ Եվ միայն 4 տարի անց Սահմանադրական դատարանը, ձեռքի տակ ունենալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, Եվրոպական դատարանի Մեծ պալատի կայուն նախադեպային որոշումները, ըստ որոնց՝ այս օրենքը մի շարք խախտումներ է պարունակում, փաստացի վերսկսել է գործի քննությունը:
Բաց մի թողեք
Առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում
Հայտնի են՝ որոնք են նորածինների նախընտրելի անուններն այս տարի
Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար