Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է:
Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը`պատճառված անհարմարության համար:

Բաց մի թողեք
Գազը թանկացել է՝ հասնելով քառամսյա առավելագույն ցուցանիշին
Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում