Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը իր երեխաներին անվանում է «լեգիոն» և ցանկանում է մոլորակին ավելի շատ մարդկանց տալ ինտելեկտի բարձր մակարդակով, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Մասկը առնվազն 14 երեխա ունի չորս կանանցից, այդ թվում՝ կանադացի երգչուհի Գրայմսը և իր հիմնադրած Neuralink ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Սիոբհան Զիլիսը։
Ըստ գործարարին մոտ կանգնած աղբյուրների՝ նա շատ ավելի երեխաներ ունի, քան հանրությանը հայտնի է։
«Մասկն իր սերունդներին «լեգիոն» է անվանում… Աշխարհի մասին Մասկի տխուր տեսլականում քաղաքակրթությանը սպառնում է բնակչության անկումը: Նա ձգտում է շտկել պատմական պահը՝ օգնելով ավելի շատ խելացի մարդկանց կյանքի կոչել Երկրի վրա»,- ասվում է հոդվածում:
Բաց մի թողեք
Վրաստանը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից
Կշարունակեմ խոչընդոտել «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելուն․ Ռիշ
Մենք չենք վստահում հրադադարի ռեժիմին. Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադե