19/04/2025

Հայաստանի պետականությունը վերացնելու մասին շատ ուղիղ հայտարություն եղավ․ Շարիկովները գլխներիցս անպակա՞ս են լինելու

Ֆեյսբուքյան օգտատեր Շող Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անգրագետ, բայց ինչ որ բան է ցանկացել ասել ու գրել է․

Երեկ Հայաստանի պետականությունը վերացնելու մասին շատ ուղիղ հայտարություն եղավ Գյումրու նորընտիր քաղաքապետի կողմից: Խնդրում եմ ձեզ միամիտի տեղ չդնեք, ու չասեք, որ սա սոսկ ՏԻՄ ընտրություններ էին, այս մարդը քաղաքական հենարան չունի և իր հայտատրությունը ոչ մի նշանկություն չունի:

Ո´չ, ունի, այն էլ ինչպես ունի´: Պետականաքանդների ողջ հավաքական ոհմակը Գյումրի քաղաքի ընտրությունների ժամանակ համախմբվել էր այս մարդու շուրջ, պետությունը պաշտպանող միակ ուժի, ՔՊ-ի դեմ: Սրանք քոչադաշնակների ականջներն են և ընտրությունը քաղաքական է եղել, ոչ թե տեղական, զուտ համայնքային: Ու այս նողկալի իրավիճակի մեջ որոշները հանդգնում են ասել, թե ժողովուրդը մեղավոր չէ: Այդ ինչպե՞ս ժողովուրդը մեղավոր չէ, բա ո՞վ քվեարկեց, միայն Նիկոլը՞: Մեր ժողովուրդը չէ՞ր 70 տարի զոռով կարմիր վզկապը կապում իր երեխայի վզին ու դպրոց ուղարկում, լենինի դամբարանի առաջ ժամերով հերթ կանգնում, Չարենց, Բակունց ու տասնյակ հազարների խաղաղ ժամանակ սպանում: Շատ շուտ մոռացաք անցյալը, քթներդ շատ վեր չեք տնկե՞լ, սթափվե´ք մի հատ: Շարիկովները գլխներիցս անպակաս են լինելու՞: Սապոնը ձեռքերիդ մի յուրահատուկ տեղ մտնելու համար խելքներդ ձերը չի: Ամբոխի դուրը գալու համար մեռնում եք, ու նույն այդ ժողովրդին ուզում եք հավատացնել, որ իրենց լավի համար եք այդ գովաբանությունները անու՞մ ժողովրդի հասցեին: Ձեր այդ քաղցր կենացներով ու ժողովրդի սխալը թաքցնելով դուք ավելի եք ոգևորում մարդկանց վախենալ ու խաբվել, ուղեղները անջատել ու ծախվել, ծախվել ու կրկին անգամ ծախվել: Ես էլ եմ ժողովրդի մաս, էն մանիպուլացվող, վախկոտ, ձայն ծախող, հետևաբար տուն, կնիկ, երեխա ծախողն էլ է ժողովրդի մաս: Նիկոլն էլ է ժողովրդի մաս, որ Հայաստանի պետականության համար կյանքի ու մահվան կռիվ է տալիս, որ էդ ձայն ծախողի զավակին մատաղացու գառ չդարձնեն, քոչադաշնակ շներն էլ են էլ են ժողովրդի մաս, որ ձայն գնելով այդ ձայն ծախողի զավակին ուզում են դարձնել մատաղացու գառ: Ու մենք բոլորս միասին ժողովուրդ ենք և մենք բոլորովս ենք պատասխանատու թե´ մեր սխալների, թե´ մեր ձախողումների համար:

Ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր ապրելակերպն ու ճակատագիրը: Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը և դու´ք, ու միայն դուք եք ձեր հավաքական կերպարի մեջ իշխանություն ընտրել Գյումրիում, բայց եթե նույնը կրկնվեց 2026 թվականի խորհրադարանական ընտրություներին, ուրեմն դա կլինի ձեր կյանքի վերջին արդար ընտրելու հնարավորությունը, և վերջին անգամ իշխանությունների կողմից ձեզ մարդու տեղ դնելը: Դրանից հետո ձեզ, ոչ մեկիդ հարցնող չի լինելու, թե ում ընտրեք: Իրենք ինչքան ուզեն էնքան կխփեն, բայց այս անգամ արդեն ձեր համար առանց «թիթեռ նկարելու»:

Այսօր իմ համար մի բան հստակ է, որ Նիկոլը 1500 տարվա ստրուկ, օտարի լծի տակ ապրող, օտարին ծառայող ժողովրդի աշխարհայցքը փոխելու համար մենտալիտետի հեղափոխություն է սկսել: Նա շատ ուղիղ ասեց` ժողովուրդը ազատ է իր ընտրության մեջ, ում ուզում է թող ընտրի ու վայելի: Սրանով նա ձեռնոց նետեց ազգի տգիտության դեմ, որպեսզի հայ ժողովրդի հավաքական մենտալիտետը փոխվի, որ վերջապես գոնե մի քիչ սկսեն մտածել ու տրամաբանել, որ մեր ժողովուրդը օտարի համար մատաղացու գառից վերածվի հպարտ քաղաքացու, որը ունի ինքնություն և պետականություն, որը պետք է իր ընտրության համար պատասխանատվություն կրել սովորի: Իսկ ե՞ս, ես ուղղակի չեմ ուզում մեր ազգի մեջ պատմական հերթական ժամանակահատվածում հերթական խելագարված Կոմիտասներ տեսնել, էտքան բան։

Translate »