ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ուրեմն այսօր աչքովս մի տեսանյութ ընկավ, ուր Նիկոլ Փաշինյանը երկչոտ տոնով ասում է, թե իր խոստացած թալանից 2 տրլն դրամ (5 մլրդ դոլար) արդեն ետ է բերել։ Չհասկացա։ Այդ ինչպե՞ս։ Դու մի ասա ՆՓ-ն նկատի ունի այն, որ բյուջեն եկմուտներով 2017թ․ 1.5 տրլն դրամից դարձել է 3.5 տրլն դրամ։ Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի։
Վերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել։ Դրա փոխարեն պետական պարտքը 6 մլրդ դոլարից (2.4 տրլն դրամ) դարձել է 13 մլրդ դոլար (5.2 տրլն դոլար)։ Այն է, ավելացել է 2.8 տրլն դոլարով։ Ընդ որում այդ 2.8 տրլն դոլարից 2.4-ը 13-14% վերցրած ներքին պարտք է։ Եվս 1. տրլն-ով բյուջեն ավելացել է գնաճի հաշվին։ Պարտք ես վերցնում մտցնում ես բյուջե ու ՔՊ-ականներին պարգևավճար տալիս ու ասում ես թալանի դեմ ես պայքարո՞ւմ։ Հիմա հարց. ինչքա՞ն ենք հանդուրժելու սրա ստերը։ Նույն ձևով ստում է սահմանազատումից, խաղաղության պայմանագրից, եվրոինտեգրացիայից, ՀԱՊԿ անգործությունից, պատմությունից և այլն։
p.s. Այս թեմաներով բազմիցս բանավեճի եմ հրավիրել ՆՓ-ին՝ ապարդյուն։ Պետրոսը կարգադրել է բոլորին. Բագրատյանը Հ1 չպիտի գա։ Գիտի թե Հ1 իրա հոր տունն է»։
Բաց մի թողեք
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու. Լուսանկար
ԱՄՆ-ն այժմ հետաքրքրություն ունի, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի
Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանից զանգի լուրը, սակայն ինքը թիրախավորվել է 2008-ից