Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը հանդիպել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ քննարկելու քաղաքի զարգացման ծրագրերը և այն, թե ինչպես են տեղական իշխանությունները արձագանքում համայնքների կարիքներին տեղում։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, քննարկվել են նաև տեղական առաջնորդության դերը և քաղաքացիական ներգրավվածության կարևորությունը:
«Ուրախ էի կրկին հանդիպել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, և օգտակար էր լսել նրա ծրագրերը և քննարկել համագործակցության հնարավորությունները»,- նշել է դեսպան Գալագերը։
Բաց մի թողեք
6 տարի անց էլ Պուգաչովան գերազանցել է Պուտինին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին» նախագիծ է ներկայացրել
Թուրքիան և միջազգային կառույցներն ավարտել են Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները