01/05/2025

Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին, ԿԳՄՍ-ի խայտառակությունը

ՀՀ պատմության ընթացքում կրթության ոլորտի թերեւս ամենամեծ խայտառակությունն է երեկ արձանագրվել՝ Գիտելիքների թեստավորման կենտրոնը հայտարարել է, որ դիմորդները կարող են ապրիլի 15-ից դիմել բուհեր, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկով՝ կառավարությունն ապրիլի 17-ին է հաստատել ընդունելության տեղերը:

Հրապարակ թերթը գրել է․ Այսինքն, շուրջ 2 օր մեկնարկել է հայտերի ընդունումը, սակայն որոշում չի եղել: Ստացվում է, որ ոտնահարվել են բազմահազար դիմորդների իրավունքները, եւ կրթության ոլորտի ղեկավարների կողմից ցուցաբերվել է աննախադեպ անփութություն՝ իրենց պարտականությունների կատարման հանդեպ: