«Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են»:
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։
«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասել է նա։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը,, արձագանքելով, շնորհակալություն է հայտնել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին և նշել, որ դեպքը իր ներկայությամբ չի եղել:
«Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը մեղմ ասած սրիկայություն է»,- նշել է Մկրտչյանը։
Քաղաքապետը շարունակել է, թե խոսքը ոչ միայն համայնքային բյուջեից գողանալու մասին է, այլև՝ ինչ-որ մի բան արձանագրել կամ չարձանագրելու համար կաշառք վերցնելու. «Նման բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են։ Որքա՞ն տեղի ունենա այս գործընթացը, որ մշակութային ամբողջական փոփոխությունը կարողանանք կատարել։ Ես կարծում եմ՝ իրավապահներն իրենք գործառույթը պետք է իրականացնեն, բայց մենք էլ անելիք ունենք՝ համակարգային վերլուծության տրամաբանությամբ։ Ըստ նրա, գայթակղությունը մեծ է, և պետք է համակարգային լուծումներ գտնել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով աշխատակիցներ են ձերբակալվել։
Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ ապրիլի 19-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում տնկվել է 1300 ծառ և 200 մշտադալար թուփ:
«Այդ տարածքում արդեն իրականացվել են շինբարեկարգման աշխատանքներ, կառուցվել է գեղեցիկ կասկադ, տեղադրվել են շատրվաններ, տարածքն ամբողջությամբ հագեցած է ոռոգման համակարգով: Շատ շուտով այդ հատվածում կտեսնենք գեղեցիկ և կանաչապատ տարածք»,- ասել է Ավինյանը:
Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, քաղաքապետի առաջարկով, մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները. «Այս շաբաթվա ընթացքում մոտ 700 ծառով նոր անտառային գոտի ենք ստեղծում՝ որպես պաշտպանիչ գոտի Աշտարակից Երևան մտնող ճանապարհի լանջերին»:
Նա նաև նշել է, որ ամռանը կտնկվի 3000-4000 ծառ և թուփ:
Բաց մի թողեք
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
ՊՆ-ում կադրային լուրջ նշանակումներ են եղել
Նման պնդում անողը պետք է բժշկի դիմի, քանի որ իրականությունը բոլորին հայտնի է․ Ալեն Սիմոնյան