Փարաքարի մշակույթի պալատում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ, Միասնություն դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։
Լեփ լեցուն դահլիճում միայն մեկ ՔՊ-ական ավագանու անդամ կար` իշխանականները, ինչպես Գյումրիում, այստեղ էլ էին բոյկոտել համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը։
Ապրիլի 16-ին էլ նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ՔՊ-ն չէր եկել, չնայած վերցրել են ավագանու մանդատները, եւ մասնակցելու են Փարաքարի կառավարմանը` որպես ընդդիմադիր խմբակցություն։
Չմասնակցելու պատճառը պարզ է՝ իշխանությունը չի կարողանում մարսել հերթական պարտությունը։
Երդմնակալության արարողության ավարտից հետո ներկաները մոտեցան ֆուրշետի սեղանին` բաժակ բարձրացնելու եւ Վալոդյա Գրիգորյանին շնորհավորելու։ Ներկա էր ՔՊ-ի ավագանու անդամ Արմինե Հակոբյանը, թեեւ նա չցանկացավ խոսել տեսախցիկի առջեւ։ Նշենք, որ Ա. Հակոբյանն աշխատում է Թաիրովի բուժամբուլատորիայում։
Վալոդյա Գրիգորյանը մեզ հետ զրույցներում բազմիցս նշել է, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել նրանց, ովքեր իր դեմ են պայքարել՝ լինելով ՔՊ-ական․ «Համայնքապետարանում աշխատում են փարաքարցիներ, եւ ես չեմ պատրաստվում ազատել աշխատանքից այն մասնագետներին, ովքեր բարեխղճորեն կշարունակեն իրենց աշխատանքը»։
Բաց մի թողեք
Արմեն Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. ԱԱԾ-ի պարզաբանումը
Բախվել են շտապօգնության մեքենա և «Nissan», բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Անահիտ Մանուկյանն անդրադարձել է Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանին. Լուսանկարներ