ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր միկրոբլոգում գրել է.
«Հուսով եմ, որ այս շաբաթ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնություն կկնքեն: Երկու կողմն էլ կսկսի բիզնես անել Միացյալ Նահանգների հետ, որը բարգավաճում և մեծ գումարներ է վաստակում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր միկրոբլոգում գրել է.
««Ազատության օրվա» մեր հայտարարությունից հետո բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ և գործարար ղեկավարներ դիմել են ինձ՝ խնդրելով ազատել մաքսատուրքերից:
Հաճելի է տեսնել, որ աշխարհը գիտակցում է, որ մենք լուրջ ենք, քանի որ մենք իսկապես լուրջ ենք: Նրանք պետք է ուղղեն տասնամյակների չարաշահումների սխալները, բայց դա նրանց համար հեշտ չի լինի: Մենք պետք է վերականգնենք մեր մեծ երկրի հարստությունը և ստեղծենք իսկական փոխադարձություն։ Բայց նրանց համար, ովքեր ցանկանում են ամենահեշտ ճանապարհը. եկեք Ամերիկա և կառուցեք Ամերիկայում»,- գրել է նա:

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի