Խոյ Այսօր Խոյերն ավելի շատ զգացմունքայնություն և պակաս սկզբունքայնություն կդրսևորեն: Հոգեբանության վրա մեծ ազդեցություն կարող են գործել երազները, երաժշտական տպավորությունները, հոգեկան ապրումները, էրոտիկ երևակայությունները: Ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել գաղտնիքները, վարկերը, ժառանգության հետ կապված հարցերը: Այս օրը չարժե ընտրել ձեր հնարավորությունների ցուցադրման, մրցակցության համար:
Ցուլ Ցուլերին աստղերը խորհուրդ չեն տալիս եսակենտրոն լինել: Օրը տրամադրում է նյութական հետաքրքրություններում առողջ հավասարակշռություն գտնելուն, սակայն մարդկային հարաբերությունների հարցում ավելի լավ է ներողամտություն դրսևորել: Զրուցակիները կգնահատեն ձեր խորաթափանցությունը, նրբանկատությունը, մեծահոգությունը, ուրիշի դրության մեջ մտնելու պատրաստակամությունը: Ամուսիններին խորհուրդ չի տրվում իրարից գաղտնիք ունենալ:
Երկվորյակ Երկվորյակներին խորհուրդ է տրվում գործին տրվել հոգով` հնարավորինս դրական էմոցիաներ զգալով: Դա զգալիորեն կհեշտացնի պարտականությունների կատարումը` նույնիսկ չսիրած: Անձնական ինքնազգացողության, մտերիմների բարեկեցության, ընտանի կենդանիների առողջության հարցերում ավելի լավ է վստահել ճակատագրին. հանգամանքների հետ համակերպումը կօգնի էներգիան ուղղել իրավիճակի պահանջած կոնկրետ գործնական միջոցառումներին:
Խեցգետին Խեցգետիններին օրը կպարգևի հոգեկան ներդաշնակություն և հոգևոր ճիշտ կողմնորոշիչներ: Լարված գործունեությունը կարող է փոխվել հոգեկան հանգստության շրջանով: Հնարավոր է խորասուզվեք սիրային ապրումներում, երևակայությունների աշխարհում: Ծնողները կարող են չափից դուրս խնամել երեխաներին կամ շատ բան նրանց թույլ տալ: Հարմար օր է ստեղծագործական մեկուսացման համար, սակայն բեղմնավոր կլինի նաև մեծ քանակությամբ մարդկանց հետ աշխատանքը:
Առյուծ Առյուծների մոտ առաջին տեղում կարող են հայտնվել կենցաղային գործերը, ընտանիքի հրատապ կարիքները: Շատերը սրտին մոտ կընդունեն ծնողների խոսքերը: Հնարավոր են հաջող ֆինանսական լուծումներ, տան համար լավ գնումներ, տնային հոգսերում տեղաշարժեր: Դրական ալիքի վրա` հնարավոր է ավելորդ անկեղծություն և շռայլություն, ինչի շնորհիվ ձեր անձնական կյանքը կարող է կողմնակի մարդկանց համար թափանցիկ դառնալ:
Կույս Կույսերը կարող են ժամանակավորապես թոթափել պատասխանատվության բեռը, ազատություն տալ էմոցիաներին և որոշ անմեղ թուլություններին: Այս օրը թույլ է տալիս ստանալ ձեզ այնքան անհրաժեշտ հոգեկան և բարոյական աջակցություն: Զբաղմունքների, երթուղիների, խոսակցության համար թեմաների ընտրության հարցում կարող եք ղեկավարվել ինտուիցիայով կամ ոգևորությամբ: Գործնական հոտառությունը թույլ կտա տեսնել շահեկան ուղղությունը:
Կշեռք Կշեռքները կարող են օպտիմալացնել ֆինանսական հաշվարկները բանկի կամ այլ իրավաբանական անձի հետ, լուծել հին խնդիրը` կապված վարկի, պարտքի, հարկերի վճարման հետ: Հնարավոր է իրերի հաջող ձեռքբերում: Հարմար պահ է նաև թալիսմանների և ինտիմ նվերների ընտրության համար: Շահեկան գործարքները և եկամտի աղբյուրները չարժե լայնորեն ի ցույց դնել կողմնակի անձանց, սակայն անցանկալի է նաև ձեր բարեկեցությունը քողարկելը:
Կարիճ Կարիճները կարող են ապավինել ինտուիցիային: Բնածին հոտառությունը թույլ կտա ժամանակին խուսափել վտանգներից, օգտագործել հաջողության պահերը, գրավել անհրաժեշտ մարդկանց ուշադրությունը, հարմարվել կոլեկտիվին: Չունենալով ազդեցության ուղղակի լծակներ` կարող եք իրադրության վրա թաքուն ներգործություն ունենալ` շնորհիվ խորաթափանցության կամ զրուցակցի մոտ վստահություն առաջացնելու ունակության:
Աղեղնավոր Աղեղնավորներին խորհուրդ է տրվում խուսափել հրապարակային նախաձեռնություններից և պաշտոնական հայտարարություններից, բարձրագոչ ինքնագովազդից և ցուցադրական արարքներից: Հարմար պահ է գաղտնի խորհրդակցությունների, հանգստի, ինչպես նաև թաքուն արվող բարի գործերի համար: Եթե դժվարություններ եք ապրում, կարող եք անանուն օգնություն, բարեգործական կազմակերպության կողմից աջակցություն ստանալ:
Այծեղջյուր Այծեղջյուրները կարող են նորից օգտագործել բարիքի ծանոթ աղբյուրը կամ երբեմնի ջանքերի արդյունքը: Կարելի է օգտագործել անձնական հեղինակությունը, ամրապնդել հաջողությունը, վերականգնել արդարությունը, ստանալ հովանավորություն կամ քաղաքացիություն, վերադառնալ ընկերների շարքերը: Հաջող պահ է, եթե անհրաժեշտ է հայտարարել ինչ-որ բանի նկատմամբ ձեր իրավունքների մասին: Եթե ձեր ուժերը բավարար չեն, կարելի եք դիմել ազդեցիկ դեմքի օգնությանը:
Ջրհոս Ջրհոսներն այսօր չեզոք են և տրամադրված չեն նոր նախաձեռնությունների, սակայն համառ են արդեն սկսած գործերում: Այսօր կարող են իրենց մասին հիշեցնել դժվարությունները, որոնք մոռացված էիք համարում: Աստղերը հուշում են, որ դեպքերի նման շրջադարձն ունի լավ կողմեր, օրինակ` կրած զրկանքների համար փոխհատուցման ստացում: Շնորհիվ ձեր ստացած հարուստ փորձի` կարող եք նյութական կամ հոգեկան ռեսուրսների հարուստ աղբյուր բացահայտել:
Ձկներ Ձկները հաջողություն կունենան` շնորհիվ իրենց համոզմունքների, տաղանդների, աշխարհընկալման, ինչպես նաև հանգամանքների բարենպաստ դասավորման շնորհիվ: Դրական դեր կխաղան անհրաժեշտ կրթության, ուսուցիչների և հովանավորների առկայությունը, օտար մշակույթի ճանաչումը և դրա նկատմամբ հարգանքը: Օրը պայմաններ է ստեղծում համատեղ նախագծերի ընդլայնման համար: Հաջողություն է սպասվում իրավաբանական գործընթացներում:
Բաց մի թողեք
Ապրիլի 28-ի աստղագուշակ․ կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ». Հայկ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում․ Լուսանկարներ