Դաշնակցությունը օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք՝ բորբոքելու մարդկանց հույզերը ընդդեմ Հայաստանի պետականության։
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն՝ անդրադառնալով ՀՅԴ-ի՝ Ցեղասպաության շուրջ ծավալած շահարկումներին:
«Հայոց Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց` 1918 թվականի հունիսի 4-ին, Դաշնակցությունը Թուրքիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր։ Պայմանագրի վերնագիրն էր՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև»։
Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել էին դաշնակցականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը։
Ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց՝ 1921 թվականին, դաշնակցական, Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը հեռագիր ուղղեց Անկարա, Ազգային Մեծ ժողովին, որտեղ ասվում էր, որ «Հայաստանը ձգտում է խաղաղ և բարեկամական հարաբերություն թուրքերի հետ»:
Ցեղասպանությունից 110 տարի անց, մերօրյա Դաշնակցությունը հայտարարում է, թե օրինագիծ է ներկայացնելու ՀՀ Ազգային ժողով, որպեսզի քրեականացվի Ցեղասպանության ժխտումը։
Նախ, Հայաստանում արդեն իսկ Ցեղասպանության ժխտումը քրեականացված է և Դաշնակցությունը հերթական անգամ կռվում է հողմաղացների դեմ։
Բայց քաղաքական հարցադրումը, որը ես մի քանի անգամ արել եմ Ազգային ժողովի ամբիոնից և որին Դաշնակցությունը ոչ մի կերպ չի կարողանում պատասխանել, հետևյալն է. եթե դուք, այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը համարում եք դավաճանություն և Ցեղասպանության ուրացում, ապա, համարու՞մ եք, որ Դաշնակցությունը ուրացել է Ցեղասպանությունը դրանից ընդամենը 3 և 6 տարի անց՝ Թուրքիայի հետ կնքելով բարեկամության մասին պայմանագիր։ Եթե համարում եք, որ դա եղել է ուրացում, ուրեմն դուք ուրանում եք Քաջազնունուն, Խատիսյանին և Վրացյանին և ընդհանրապես՝ Դաշնակցությանը։
Բայց Ազգային ժողովի դաշնակցականներն ասում են, որ ոչ՝ Քաջազնունին, Խատիսյանը և Վրացյանը դավաճան չեն և չեն ուրացել Ցեղասպանությունը։ Շատ լավ։ Համաձայն եմ։
Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ցեղասպանությունից 3 տարի անց Թուրքիայի հետ բարեկամության ձգտող Դաշնակցությունը չի ուրանում Ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանությունից 110 տարի անց Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել ձգտող ՔՊ-ն «ուրանում» է։
Ամեն ինչ պարզ է՝ դաշնակցությունը օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք՝ բորբոքելու մարդկանց հույզերը ընդդեմ Հայաստանի պետականության։
Պատմական վշտի այս ամոթալի շահագործումը գալիս է ապացուցելու, որ մենք գործ ունենք մի խորհրդարանական ընդդիմության հետ, որ պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը՝ հանուն սեփական մերկանտիլ շահի։
մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»։
Բաց մի թողեք
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել․ Գայանե Աբրահամյան
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց. Արսեն Մանուկյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ