ԱԺ-ում իրավիճակը կտրուկ լարվել է․ լեզվակռիվ է նախ սկսվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև, որն այնուհետև վերածվեց քաշքշուկի։
Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջեւ լեզվակռիվ սկսվեց: Ալեն Սիմոնյանն ասաց. «Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք, դաշնակցականներով»:
Երբ տեղից փորձեցին հակադարձել, ԱԺ նախագահն ասաց, որ իրավունք չունեն խոսելու. «Չեք կարող, տեղից անընդհատ խոսում եք: Նստեք, դու էլ նստած մնա, մանկապարտեզ չի, հանգիստ: Դու-ով խոսա, երիտասարդ, լսո՞ւմ ես, ինչ ձեւ խոսում է, նույն ձեւ ստանում է պատասխանը: Մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Դահլիճում իրավիճակը լարվեց, իրար սկսեցին հրմշտել ՔՊ-ից Վահե Ղալումյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մյուսները եւս միջամտեցին, շատերը փորձում էին բաժանել «աքլորացած» պատգամավորներին:
Ալեն Սիմոնյանի հրահանգով ուղիղ եթեր անջատվեց եւ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։ Նա հերքել է այն խոսակցությունները, թե դեպքը տեղի է ունեցել Ցեղասպանության հերքման մասին ընդդիմության կողմից նախագիծ ներկայացնելու պատճառով․ «Պետք է հստակ ասել՝ լարումը տեղի է ունեցել առնչություն չունեցող դեպքի հետ, պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից»։
Վերջինս հիշեցրել է՝ Ցեղասպանության հերքումը բավականին երկար ժամանակ է, ինչ քրեականցված է ՀՀ քրեական օրենսգրքով։
Բաց մի թողեք
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խոզնավարը գնդակոծելու մասին հայկական կողմի հաղորդագրությանը
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. Լուսանկարներ