Ապրիլի 24-ի առիթով Պոլսո Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին հղած ուղերձում Թուրքիայի նախագահի Էրդողանը օգտագործում է ձևակերպում, որը ցեղասպանության տարելիցի առնչությամբ իր ուղերձում օգտագործում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը», ասում է Էրդողանը:
«Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու և գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան, անձնական ողբերգություն է», իր ուղերձում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երևանն ու Անկարան պայմանավորվե՞լ են օգտագործել «Օսմանյան կայսրության վերջին շրջան» ձևակերպումը:
Համենայն դեպս, դրա կիրառումը թե Հայաստանի վարչապետի, թե Թուրքիայի նախագահի ուղերձներում, գրավում է ուշադրություն: Առավել ևս, որ հարկ է նկատել՝ այստեղ խնդիրը լոկ ձևակերպումների հանգամանքը չէ, այլ այդ ձևակերպման ներքո քաղաքական համատեքստը: Այդ իմաստով շատ էական է հատկապես «վերջին շրջանի» շեշտադրումը: Ի՞նչ է նշանակում կայսրության վերջին շրջան:
Կայսրությունների վերջին շրջանն, ըստ էության, փլուզումների, վախճանի շրջան է, որին բնորոշ է քաոսը, խառնաշփոթը, պատասխանատվության բացակայությունը և այլն: Փաստացի, հայ ժողովրդի հետ կատարված ողբերգությունը, հայոց ցեղասպանությունը շեշտադրված ձևով վերագրելով «Օսմանյան կայսրության վերջին շրջանին», ըստ էության վերագրվում է տոտալ անպատասխանատվությանը:
Դա նշանակում է, որ թե Օսմանյան կայսրությունն ինքնին, թե Օսմանյան Թուրքիան, «ազատվում» են ցեղասպանության համար պատասխանատվությունից և այն վերագրվում է ըստ էության «խառը ժամանակներին»: Այս քաղաքական, ըստ էության իրավա-քաղաքական ասպեկտի առանձննահատկությունն է, որ թույլ է տալիս խոսել ձևակերպումների հնարավոր համաձայնեցվածության մասին:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին