Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց այդ ճանապարհին են, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, իշխանությունները չեն կարող հրաժարվել Անկախության հռչակագրից, եթե եկող կիրակի լինի հանրաքվե, այն չի կայանա, բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում։
Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է նախօրեին ջահերով երթից առաջ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը, ինչպե՞ս կմեկնաբանեք, նա ասաց. «Հիմա շատ բան չեմ մեկնաբանում, դրա իմաստը չեմ տեսնում։ Այդ անձնավորությունն ինչ էլ ասի այդ առիթով, մեկ է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է։ Այնպես որ, նրանց ասածի վրա ուշադրություն դարձնելը, անշնորհակալ գործ է»։
Հարցին՝ այն, որ դավաճան են, կարտացոլվի՞ 2026-ի ընտրություններում, Ս. Սարգսյանն ասաց. «Կարծում եմ կարտացոլվի նաև մինչև 2026 թվականը»։
Փողոցային պայքար սպասվո՞ւմ է, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց՝ այո։
Բաց մի թողեք
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել․ Գայանե Աբրահամյան
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց. Արսեն Մանուկյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ