2024 թվականի վերջին Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել «Գնահատման և թեսթավորման կենտրոնի»` պետական միասնական քննությունների ներկայացուցիչ Աշոտ Թումանյանի վերաբերյալ քրեական գործը, որի քննությունը դատավոր Մերի Մոսինյանի վարույթում շարունակվում է։
Խոսքը ընդունելության քննությունների ժամանակ կաշառք վերցնելու մասին է: Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Թումանյանը նշանակված լինելով ԳԹԿ-ի կողմից պետական միասնական քննությունների ներկայացուցիչ և հանդիսանալով պաշտոնատար անձ, «իր իշխանական և ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Արարատի մարզի բնակիչներ Կարապետ Արեստակեսյանի և Արմինե Ավետիսյանի մատնանշած անձի վերջիններիս դստեր Միլենա Արեստակեսյանի օգտին ապօրինի գործողության, այն է՝ նրա կողմից ոչ բավարար գիտելիքներ ունենալու պայմաններում «Կենսաբանություն» առարկայից պետական-միասնական քննությանն ապօրինի եղանակով գերազանց գնահատական ապահովելու համար, Սևակ Հարությունի Ավոյանի օժանդակությամբ Կարապետ Արեստակեսյանից և Արմինե Ավետիսյանից 2024 թվականի հունվարի 25-ին պահանջել և հունվարի 27-ին որպես կաշառք ստացել է խոշոր չափերով՝ 1.614.440 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումար»:
Քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ԵՊՀ աշխատակից Արմեն Սարգսյանը, որը, ըստ մեղադրանքի, 2024 թ. փետրվարի 4-ին տեղի ունեցած քննության ընթացքում քննական թեստի ճիշտ պատասխանների հուշման թերթիկ է տրամադրել Միլենա Արեստակեսյանին, օժանդակելով՝ Աշոտ Թումանյանի կողմից նշված արարքի կատարմանը։ Արմեն Սարգսյանը զբաղեցրել է ԵՊՀ-ում ուսմնական գործընթացի վերահսկման բաժնի պետի պաշտոնը:
Թումանյանը կալանավորված է եղել, ապա խափանման միջոցը փոխվել է` վարչական հսկողություն, ապա 34 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվել, իսկ Սարգսյանի նկատմամբ՝ 1 միլիոն դրամ գրավ է կիրառվել։
«Հրապարակ»-ը կապ հաստատեց Աշոտ Թումանյանի հետ, նա հրաժարվեց պատասխանել հարցերին՝ ուղղորդելով խոսել իր փաստաբանի հետ։
Նրա պաշտպան Գայանե Պապոյանը մեզ ասաց, որ Աշոտ Թումանյանը մեղադրանքը չի ընդունում․ «Բնականաբար, մեղադրանքը չի ընդունում, վստահ ենք՝ ինքն արդարացվելու է, գեթ մեկ փաստական տվյալ չկա, որ ինքը կաշառք է ստացել։ Հավատացեք, եթե լիներ, դուք էլ լավ գիտեք կաշառքի գործերով ինչքան են մնում կալանքի տակ։ Կալանքի տակ շատ քիչ ժամանակ է եղել, միևնույն է՝ մեղադրանքը չի ընդունել, մեզ հաջողվել է, որ խափանման միջոցը փոխվի»։ Ըստ պաշտպանի՝ Թումանյանի «վարչական հսկողություն» խափանման միջոցը դատարանը եւս փոխել է գրավով․ «Իր դեմ որեւէ ցուցմունք չկա, ոչ էլ ներքին դիտում է եղել, անուղղակի բաներ են կպցրել՝ ենթադրությունների մակարդակով»։
Պաշտպանն ասաց, որ Աշոտ Թումանյանը կալանքից ազատվելուց հետո վերադարձել է աշխատանքի, սակայն, այնուհետեւ ինքնակամ դիմում է գրել եւ դուրս եկել աշխատանքից։
Բաց մի թողեք
Ցեղասպանության զոհերի հիշատակը մանիպուլացնողի որ տեղին պետք ա լինի գիտությունը. Ղազարյան
Գնացել են դպրոց և ամուսնության նպատակով անչափահասի առևանգել
Հայտնի է «Վերջին դասի» օրը