ԵՄ-ում 2024 թվականին պետական պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ 80,8 տոկոս։ 23 թվականին այդ ցուցանիշը կազմել է 81 տոկոս։ Համաձայն «Եվրոստատի» ստվյալների, Միության անդամ տասներկու երկրում ՀՆԱ մակարդակը գերազանցում է ՀՆԱ 60 տոկոսը։
Պետական պարտքի ամենամեծ ցուցանիշը Հունաստանում է՝ ՀՆԱ 153,6 տոկոս։ Ապա գալիս են՝ Իտալիան՝ 135,6 տոկոս, Ֆրանսիան՝ 113 տոկոս, Բելգիան՝ 104,7 տոկոս եւ Իսպանիան՝ 101,8 տոկոս։
Պետական բյուջեի դեֆիցիտը 24 թվականին կազմել է 3,2 տոկոս՝ 23 թվականի 3,5 տոկոսի փոխարեն։ ԵՄ անդամ երկրների շարքում ամենամեծ պետական բյուջեի դեֆիցիտը Ռումինիայում է, որ ՀՆԱ հարաբերակցությամբ կազմում է 9,3 տոկոս, Լեհաստանում՝ 6,6 տոկոս, ինչպես նաեւ՝ Ֆրանսիայում՝ 5,8 տոկոս ու Սլովակիայում՝ 5,3 տոկոս։
ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ն կազմել է 17,95 տրիլիոն եվրո, պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 568 միլիարդ եվրո, պետական համախառն պարտքը՝ 14,544 տրիլիոն եվրո։
Բաց մի թողեք
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դիմել էր Google-ին՝ պահանջելով հրաժարվել Chrome բրաուզերից
Դոլարը փոքր-ինչ թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ ապրիլի 24-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Պետական բյուջեն՝ մասնավոր բիզնեսի կասկածելի «ոռոգման համակարգ»