Վերջին մեկ ամսվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է պատրաստվում Սյունիք այցելել, առաջինն ապրիլի 12-ին էր` այդ այցի գլխավոր «մեղավորը» տիկինն էր՝ իր «կրթարշավով», որի հերթական կանգառը Մեղրին էր:
«Հրապարակը» գրում է․ Փաշինյանն էլ, որ պարտաճանաչ մասնակցում է կնոջ կազմակերպած հանդիպումներին, իր գրաֆիկը հարմարեցրել էր տիկնոջ օրակարգին եւ մեկնել Սյունիք: Այդ այցի ժամանակ` ձեռքի հետ էլ մասնակցեց Կապանի պարեկային նոր վարչության բացման միջոցառմանը, այցելեց մի քանի գյուղ եւ իր հայտնի` ատամ լվանալու ելույթն ունեցավ:
Հիմա կրկին որոշել է այցելել Սյունիք․ մայիսի 10-ին՝ Կապան, 11-ին` Քաջարան, քանի որ Աննա Հակոբյանն այդ օրերին որոշել է կրթել նշված համայնքների «տգետներին», եւ այդ հանդիպումներին, որպես բանախոս, մասնակցելու է նաեւ Փաշինյանը։
Նախորդ այցի ընթացքում Փաշինյանն այդպես էլ չայցելեց սահմանամերձ Խնածախ եւ Խոզնավար, որտեղ վերջին շաբաթներին ամենօրյա ռեժիմով կրակում են: Հայտնի չէ՝ այս անգամ այցելելու է, թե ոչ։
Փաշինյանից հետո ՔՊ-ականները փորձել են սրբագրել «շեֆի» բացթողումը` պատգամավորներ Դավիթ Դանիելյանն ու Արսեն Թորոսյանն այցելել էին այդ համայնքներ: Իսկ նրանց այցից մեկ օր անց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր` Արմեն Խաչատրյանն էին այցելել։
Պարզ է, որ ՔՊ-ում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, չկա թիմային միասնություն եւ գործողությունների համաձայնեցված ծրագիր, հակառակը՝ ընտրություններին ընդառաջ թեժ մրցակցություն է սկսվել, բոլորն ակտիվացել են, փորձում են իրենց գոյության մասին հիշեցնել, որ դուրս չմնան հաջորդ ցուցակից։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին