Հայաստանում Եվրամիության գրասենյակից հայտնում են՝
ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքական երկխոսության հինգերորդ հանդիպումը նշանավորում է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող բարեփոխումների՝ մասնավորապես արբիտրաժի և հաշտարարության մեթոդների հաջողությամբ խթանման, դատախազների և քննիչների համար բարեվարքության ստուգումների իրականացման և արդարադատության ու կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման ուղղությամբ առաջընթացը։
«Շարունակական ջանքեր են անհրաժեշտ՝ ապահովելու համար համակողմանի և թափանցիկ բարեփոխումներ, որոնք կլինեն համակարգային և կայուն»,- ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարել է ընդամենը նկատողություն
Տեսանյութեր ԱԺ-ից, ինչպես են հղի կնոջը հրում, ինչպես հակառակորդն հարվածելու փոխարեն խփում են յուրայինի ՔՊ-ականի դեմքին
ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից․ Տեսանյութ