Թուրքիան և Ռուսաստանn ապրիլի 25-ին Ստամբուլում ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդակցություններ կանցկացնեն Մերձավոր Արևելքի հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։
Այս տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան բանակցություններին կներկայացնի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, իսկ Ռուսաստանը՝ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Յըլմազն ու Բոգդանովը համակողմանի մտքեր կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների, հատկապես Սիրիայի և Պաղեստինի վերաբերյալ։
Թուրքական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանը երկիր է, որի խորհրդատվություններին Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։
Բաց մի թողեք
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի
Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար
Ծեծկռտուք Թուրքիայում՝ կուսակցական ժողովի ժամանակ