ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործարքի շրջանակներում կմնա Ռուսաստանի կազմում:
«Ես կարծում եմ, որ պատերազմի բռնկման պատճառն այն է, որ նրանք (Ուկրաինան) սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին»,-ասել է նա: Պարբերականը նշում է, որ «խաղաղ գործարքը», որը ձգտում է կնքել ԱՄՆ նախագահը, ենթադրում է հակամարտության սառեցում ռազմաճակատի գծում: «Ղրիմը կմնա Ռուսաստանի հետ»,-հստակեցրել է Թրամփը:
ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումն իր նախընտրական խոստումներից մեկն է եղել: Ի սկզբանե նա նախատեսում էր ռազմական գործողություններն ավարտել մեկ օրում, սակայն ավելի ուշ այդ ժամկետն ավելացավ մինչև «մի քանի շաբաթ»։
Բաց մի թողեք
Լավրովը նոր պլան է փորձարկում՝ հայ – ադրբեջանական հակամարտությունը թեժ պահելու համար
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության աշխատակիցներ են uպանվել․ Թրամփն արձագանքել է դեպքին